Ինքնահակասող ԲՀԿ-ն
Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներից հետո «Կենտրոն» հ/ը եթերում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի առթիվ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է դրան և դրա քննարկմանը հիմա, քանի որ երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ:
«ԲՀԿ մոտեցումը ուշագրավ է, քանի որ տրամագծորեն հակառակ է ոչ վաղ անցյալում ԲՀԿ որդեգրած քաղաքականությանը: Ինչպես հայտնի է՝ մոտ 2 տարի առաջ ԲՀԿ-ն ընդդիմադիր մյուս ուժերի հետ մասնակցում էր 100% համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումներին և համարում էր, որ դա օրակարգային խնդիր է: Իսկ սահմանադրական փոփոխությունների շրջանառվող փաթեթով հնարավորություն է տրվում անցում կատարել այդ ընտրակարգին»,-գրել է «Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան