Քաղաքական կեսգիշերային հանդիպումներն ավանդույթ են դարձել
Հայաստանում կեսգիշերային քաղաքական հանդիպումներն ավանդույթ են դարձել: Երեկ ՀՀԿ-ն առանձին էր նիստում անում՝ կուսակցության շենքում, ոչ իշխանական քառյակից եռյակ մնացած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը՝ առանձին Ծառուկյանի ապարանքներում, իսկ ՕԵԿ-ն էլ ՝ կուսակցության գրասենյակում: ՀՀԿ-ին չհաջողվեց որոշում կայացնել. լարված նիստ է տեղի ունեցել: Միայն, թերևս, ՕԵԿ-ի խնդիրն էր հեշտ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ նախարարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադևոսյանի և Արմեն Երիցյանի հետ քննարկել է նրանց վերանշանակման հարցը։ Քննարկումը տևել է մոտ մեկուկես ժամ, որից հետո նախարարները բարձր տրամադրությամբ դուրս են եկել ՕԵԿ գրասենյակից։
Թերթի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը նրանց հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարները կվերանշանակվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան