
Էդվարդ Նալբանդյանը` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին
Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:
Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,-ասված է արտգործնախարարի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին