Մայդանում կարկանդակներ բաժանելը բավարար չէ ուկրաինական տնտեսությունը կատարյալ քաոսից պաշտպանելու համար»
Բացարձակապետ անընդունելի է Ռուսաստանից մատակարարվող գազի օգտագործման դիմաց Ուկրաինայի չվճարելը: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իրավիճակի ողբերգականությունը կայանում է նրանում, որ այս տարվա առաջին եռամսյակում գործում էին ամենամատչելի գները, և անգամ այդ գներով ուկրաինացի գործընկերները դադարեցրել են վճարել: 540 մլն ԱՄՆ դոլարից չի վճարվել ոչ մի դոլար, ոչ մի ռուբլի: Ընդհանրապես ոչինչ, զրո: Սա բացարձակապես անհանդուրժելի իրավիճակ է»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ նախկին պայմանավորվածությունների համաձայն «Գազպրոմը» չեղյալ է համարել բոլոր զեղչերը:
Ռուսաստանի ղեկավարը կոչ է արել եվրոպացի գործընկերներին աջակցել Ուկրաինային՝ դեֆոլտից խուսափելու համար:
«Մոտ ապագայի համար խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը չի կարող միակողմանիորեն կրել բեռը: Այդ իսկ պատճառով մենք դիմել ենք մեր եվրոպացի գործընկերներին, որպեսզի միասին որքան հնարավոր է արագ հանդիպեն և որոշեն ուկրաինական տնտեսությանն աջակցելու և օգնելու ուղիները: Մայդանում կարկանդակներ բաժանելը բավարար չէ, որպեսզի պաշտպանել ուկրաինական տնտեսությունը լիակատար քաոսից»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: