Երեք կուսակցությունների հանդիպմանը Դաշնակցության չմասնակցելով առանձնապես ոչինչ չի փոխվել. Ռուբեն Հակոբյան
«Չեմ կարող որևէ բան ավելացնել, քան այն, ինչ գրված է երեկ ոչ իշխանական ուժերի տարածած կոմյունիկեում. Դա չորս ոչ իշխանական ուժերի համատեղ գործողությունների տրամաբանական շարունակությունն է», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հրաժարվեց մանրամասներ ներկայացնել հանդիպումից, ասելով, որ երեք կուսակցությունների լրատվական ծառայությունները այդ մասին հաղորդագրություն երեկ տարածել են:
Հիշեցնենք` հաղորդագրության մեջ նշվում էր, որ «հադիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր»:
Մեր դիտարկմանը, թե կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը քառյակը լիարժեք չէր և Հ. Յ. Դաշնակցությունը չէր մասնակցել հանդիպմանը, Հակոբյանն արձագանքեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում` մասնակցել չմասնակցել: Բայց կարծում եմ, որ առանձնապես ոչինչ չի փոխվել. մեր գործընկերները գտել են, որ այդ պահին հարմար չէ մասնակցել: Քառյակը` չորս կուսակցությունների ձևաչափով շարունակում է իր գործունեությունը»:
Ինչ վերաբերում է քառյակում գոյություն ունեցող տարաձայնություններին, ապա ըստ Հակոբյանի, դրանք միշտ պետք է լինեն, «քանի որ չորս տարբեր քաղաքական ուժեր են և տարաձայնություններ միշտ պետք է լինեն»:
Պատգամավորն ասաց, որ այդքանով հանդերձ, որևէ խնդիր չկա և իրենք կշարունակեն միասնական օրակարգ ձևավորել ու շարժվել առաջ:
Հարցին, թե ո՞րն է հաջորդ քայլը, Հակոբյանն ի պատասխան ասաց, որ առաջիկայում կկայանա քառյակի միասնական աշխատանքային հանդիպում, որի ժամանակ արդեն կորոշեն անելիքները:
Ի դեպ, ըստ Հակոբյանի, եթե անհրաժեշտություն լինի, կուսակցությունների առաջնորդները դարձյալ կհանդիպեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում