
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ում հայկական բանաձևի ընդունմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող բանաձևի կապակցությամբ:
Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ «նշյալ հանձնաժողովը ցեղասպանության բանաձևի ընդունման որոշում կայացնելով, գործել է հապճեպ և անլուրջ»:
Նման գործելաոճը, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, դուրս է համապատասխան իրավասության ու պատասխանատվության շրջանակներից:
«Մենք դատապարտում ենք պատմությունը և իրավունքը աղավաղող նման քաղաքական ջանքերը և կանխակալ ու իրավական հիմքից զուրկ նախաձեռնություններով հանդես եկող անձանց»:
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ընդգծվում է «արդար պատմական հիշողության շրջանակներում» հայերի ու թուրքերի երկխոսության անհրաժեշտության մասին: Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է սոսկ որպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպք: Նշվում է նաև, որ հայ-թուրքական արձանագրություններում արտացոլված պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին թուրքական առաջարկը դեռևս օրակարգում է:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին