Հայաստանում նոր իշխանությունների ձևավորման գործընթաց է նկատվում. Կարծիքներ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, որով նա վստահեցրել էր, թե էլ երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, նկատվում է Հայաստանում նոր իշխանությունների ձևավորման գործընթաց: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ապրիլի ապրիի 10-ին արված նախագահի հայտարարությունը:
«Այդ ճանապարհին առաջին քայլը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր, հետո գործող նախագահի հրապարակավ հայտարարությունն էր, որ ինքը իշխանություն, ղեկավար գործիչ չի դառնալու, երրորդ քայլով, բնականաբար, ապագա իշխանության սահմանադրաիրավական ձևն են տալիս և չորրորդ քայլով արդեն կհստակեցվի` ինչ է լինելու` լինելու է վարչապետ, որը կլինի ժամանակավոր մինչև սահմանադրական բարեփոխումների գործընթացը, թե Հայաստանում լինելու է վարչապետ, որը ՍԴ բարեփոխումներից հետո կղեկավարի խորհրդարանական ընտրությունները և հետո կդառնա ավելի հզոր, կշիռ ունեցող քաղաքական վարչապետ: Այսինքն` այսպիսով իշխանության ձևավորման տեխնոլոգիա է իրականացվում»,- ներկայացրեց Բադալյանը:
Նրա համոզմամբ, Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուղղված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերին: «Բայց ավելի շատ արտաքին ուժերի համար էր այդ հայտարարությունը, որը հրապարակավ խոստում էր, որ ինքը այլևս չի առաջադրվելու ղեկավար, ինչպես նաև դրան հարակից ներքին օգտագործման համար էր այդ հայտարարությունը և ուղղված էր երկրորդ նախագահին և այդպիսով փորձ էր արվում ասել` դու էլ չես կարող դառնալ ապագա ղեկավար գործիչ», -ասաց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:
Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը հստակորեն չմեկնաբանելց Սերժ Սարգսյանի հայտարարությունը և բավարարվեց միայն ասելով. «Ամենաարժեքավոր հայտարարությունը Հայաստանն այս փոսից փրկելու, բյուջետային ճգնաժամն ու մեկուսացումը վերացնելու, որ կարող էր անել, հրաժարականի հայտարարոթյունն էր»:
Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին, ապա Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, դա «Սերժ Սարգսյանի կողմից ճարահատված քայլ է փորձելու շեղել հանրության ուշադրությունը այն խայտառակ վիճակից, որում ինքը հայտնվել է»:
«Այն պարագայում երբ հանրությունը հետաքրքրված է ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպվող հանդիպումներով և տեսնելով, որ այլ ելք ու խաղ չունի, Սերժ Սարգսյանը ընտրել է պարզապես շեղել հանրության ուշադրությունը և ներկայացնել մի դատարկ նախագիծ, որը կապ չունի իրականության հետ և այս պահին այժմեական չէ», -նկատեց Կարապետյանը:
Նշենք, որ ՀԱԿ-ը նախօրեին հայտարարություն էր տարածել, որով «կտրուկ դեմ» էր արտահայտվել ՍԴ բարեփոխումների ներկայացված նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները