Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 42.9 մլրդ դրամ և 56.2 մլն դոլար վարկ
Ապրիլի 7-11-ը ընկած ժամանակահատվածում իրականացված արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,632,177 ԱՄՆ դոլար 414.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,952,232 ԱՄՆ դոլար 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415,60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,023,991 EUR 570,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,087,715 EUR 574,08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 594,169,206 ՌԴ ռուբլի 11.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 115,995,646 ՌԴ ռուբլի 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 31-ից ապրիլ 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: