«Դ!եմ եմ». «Շտապեք պարոնայք, ժամանակն է հասկանալ, որ ժողովրդի կամքն օրենք է»
«Այսօրվա մեր հավաքը գործնական հանդիպում է, որպեսզի կիսենք ու միմյանց հետ համաձայնության գանք մեր հետագա անելիքների հետ կապված»,- Մատենադարանի մոտ «Դ!եմ եմ»-ի նախաձեռնությամբ անցկացվող հանրահավաքում հայտարարեց «Դ!եմ եմ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենք «կառավարության ոչ այնքան խելամիտ անդամներին» ստիպելու են ենթարկվել օրենքին, քանի որ եթե կառավարության դիրքորոշումը չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ, այդ դեպքում այդ կառավարության դիրքորոշումն առ ոչինչ է:
Թիմի մեկ այլ անդամ Կարեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենց պահանջն է՝ էլեկտրոնային հաշվետվություններից հանել պարտադիրի դաշտը, դադարեցնել անհիմն պահումները, վերադարձնել մինչ այս գանձած գումարները:
«Քանի դեռ այս հարցերը չեն լուծվել հօգուտ ժողովրդի, ի նպաստ պետության, մենք շարունակելու ենք պայքարել: Շտապեք պարոնայք, ժամանակն է հասկանալ, որ ժողովրդի կամքը օրենք է: Պետք է հաշվի նստել ժողովրդի հետ», ասաց Կ. Հովհաննիսյանը:
Նախորդիվ՝
«Դ!ԵՄ ԵՄ»-ի հանրահավաքը շուտով կմեկնարկի. «Դիտմամբ են այսօր շաբաթօրյակ հայտարարել»
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան