Վարչապետի պաշտոնում շրջանառվում է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը
Երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նիստից հետո էլ չհստակեցվեց, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, սակայն, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ունի ֆավորիտ թեկնածու: Այն, որ այդ թեկնածուն այլևս Հովիկ Աբրահամյանը չէ՝ ակնհայտ է:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո կհնչի հենց նրա անունը:
«Կարեն Կարապետյանը ընդունելի թեկնածու է Ռուսաստանի համար, որով էլ հաստատվում են այն պնդումները, թե ՀՀ նոր վարչապետը նշանակվելու է Ռուսաստանի կողմից: Կարեն Կարապետյանը, թերևս, ամենահարմար պաշտոնյան է, որը Ռուսաստանի թելադրմամբ հաջողությամբ ավարտին կհասցնի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը: Բացի այդ, նա անկուսակցական է: Այդ իմաստով էլ հաստատվում է վարչապետի հրաժարականից հետո Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե հաջորդ վարչապետը կարող է և չլինել ՀՀԿ-ական»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան