Դավիթ Հարությունյանը բացառում է Հայաստանի՝ ԵԽԽՎ-ն լքելու տարբերակը
ԵԽԽՎ նախօրեին ընդունված բանաձևի համաձայն՝ ՌԴ պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից, ինչի պատճառով ռուս պատգամավորներն, ի նշան բողոքի, լքել են ԵԽԽՎ-ն: Տեսակետ կա, որ տեղի ունեցածը, թերևս, իր անդրադարձը կունենա նաև հայաստանյան պատվիրակության վրա. չի բացառվում, որ ՌԴ-ն, օգտագործելով իր լծակները, Հայաստանին ստիպի ԵԽԽՎ-ում դեմարշներ անել:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցրել է հնարավոր է՝ ԵԽԽՎ-ից ՌԴ դուրս գալուց հետո նաև Հայաստանը լքի այդ կառույցը, որքանո՞վ է հավանական այս տարբերակը։
«Հավանականությունը զրո տոկոս է: Բացառում եմ»,-թերթի թղթակցին ասել է Դ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան