
Դեսպան Նազարյանի նամակը` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում 1992թ. ապրիլի 10-ին տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին: Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի բաժնից:
Մարաղայի ջարդերին զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ու անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղապաշտական, ռասիզմի և այլատյացության քաղաքականության վրա, ինչը հանդիսանում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը: