Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից
«168 Ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից: Դրա պատճառների թվում նշվում է այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողացել ապագա կառավարության ձևավորման հարցում պայմանավորվածության գալ ԲՀԿ-ի հետ։
«Ըստ նույն աղբյուրների, նոր վարչապետի պաշտոնում նշանակվելու է մինչև օրս ամենաքիչ քննարկված ու ամենապակաս հավանական համարվող թեկնածուներից մեկը ոչ ՀՀԿ-ից։ Թե կոնկրետ ով մեզ չհաջողվեց պարզել։ Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ չնշանակվելու լուրն ուրախությամբ է ընկալվել նաև ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցություններում։ ՀԱԿ և ԲՀԿ անդամները մտահոգված էին, որ եթե վարչապետ դառնար Հովիկ Աբրահամյանը, իրենք կաշկանդված կլինեին կառավարությանը քննադատելու հարցում, և իրենց ընդդիմադիր կերպարը կասկածի կենթարկվեր։ Մինչդեռ, ցանկացած այլ տարբերակի դեպքում, նման խնդիր չի առաջանա»,-գրել է թերթը։