Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 3-ին:
Պատասխանելով հարցին, թե ինչու Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, Է. Շարմազանովը պատասխանեց. «Մի օր նշանակվում ենք, մի օր հրաժարական տալիս: Նա ծանրութեթև է արել ու ծանրակշիռ որոշում է արել: Մենք չենք կարող հարգանքով չվերաբերվել այդ որոշմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները