Հովիկ Աբրահամյանին քաղաքական մեծամասնությունը տվել է մեծ ազատություն. Շարմազանով (Տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանին քաղաքական մեծամասնությունը տվել է մեծ ազատություն, որպեսզի նա իրականացնի ազատ կադրային քաղաքականություն: Այդ մասին քիչ առաջ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հովիկ Աբրահամյանին տրվել է ազատություն կադրային քաղաքականության հարցում և ոչ թե առաջնորդվել քավոր-սանիկական սկզբունքով», -հայտարարեց Շարմազանովը:
Նրա խոսքով, կառավարությունը պետք է իրականացնի շարունակական բարեփոխումների քաղաքականություն և նոր կառավարությունը չպետք է առաջնորդվի նախորդ կառավարությանը քննադատելու քաղաքականությամբ:
Նշենք, որ ապրիլի 13-ին մի քանի ժամ տևած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր և խորհրդի նիստերում որոշվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որը միաձայն հաստատվել է: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին: Այսօր ավարտվում էր Սահմանադրությամբ պարտադրվող 10-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է հայտարարվեր նոր վարչապետի թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները