ԱԺ նախագահի հրաժարականի ընթացակարգը
Ազգային ժողովի ներկայիս նախագահ Հովիկ Աբահամյանը ԱԺ կանոնակարգ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ հրաժարականի մասին դիմումը կներկայացնի ԱԺ առաջիկա նիստում: Նույն օրենքի համաձայն, Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո՝ հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված:
Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությունը դարձյալ կազմակերպվում է նույն օրենքի համաձայն. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ազգային ժողովի ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում միաձայն ընդունվել էր: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ քաղաքական մեծամասնությունը նրան ազատություն է տվել կադրային քաղաքականություն իրականացնելու հարցում: Միևնույն ժամանակ նա ասել էր, որ քաղաքական ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ քաղկոնսուլտացիաները շարունակվում են:
Նախորդող հրապարակումներ՝
Քաղաքական կոնսուլտացիաները կշարունակվեն. ՀՀԿ խոսնակ
Հովիկ Աբրահամյանին քաղաքական մեծամասնությունը տվել է մեծ ազատություն. Շարմազանով
Ազգային ժողովի նոր նախագահի հարց դեռ չի քննարկվել. Է. Շարմազանով