Ալեքսանդր Արզումանյան. Ակնհայտ էր, որ ինչ-որ պահի պետք է զոհաբերվեր վարչապետը (տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանի ընտրությունը անակնկալ չէր, քանի որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի առաջին իսկ օրվանից շոշափվել է նրա անունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Խնդիրը վարչապետի անձը չէ, այլ համակարգի փոփոխությունը: Տեսնենք ինչ նոր ծրագիր կներկայացնի կառավարությունը, ինչպիսի կազմ կունենա, որից հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ»-նշեց Արզումանյանը:
Տիգրան Սարգսյանի հրաժարականը նա կապեց ոչ թե քառյակի գործընթացների հետ, այլ. «ակնհայտ էր, որ ինչ-որ պահի պետք է զոհաբերվեր վարչապետը, քանի որ երկիրը վերջին վեց տարիների ընթացքում ոչ մի ոլորտում որևէ առաջընթաց չէր արձանագրել»:
Մանրամասները` տեսանյութում: