Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահի առաջ պայման է դրել
Իրանի Արդաբիլ նահանգում հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ իմամ-ջոմե Հասան Ամելին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի առնչությամբ հանդես եկել հայտարարությամբ, որում պայման է դրել Ալիևի առաջ: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
«Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցն այն ժամանակ օգտակար կլինի, եթե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը հեռանա Իսրայելից, մի կողմ թողնի իրանաֆոբիան ու կրոնի նկատմամբ ֆոբիան, ազատ արձակի միայն կրոնական արժեքների պաշտպանության համար ձերբակալված անձանց»,-հայտարարել է Հասան Ամելին:
Նշենք, որ այսօր ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքը հայտնել է, որ մոտ օրերս Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
«Հետաքրքիր է, որ Լիբերմանի այցը տեղի է ունենում նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցից անմիջապես հետո: Ադրբեջանի՝ Իսրայելի հետ համագործակցությունը միշտ իրանական կողմի մոտ դժգոհություն է առաջացրել»,-նշում է կայքը:
Նախորդիվ՝
Ադրբեջանական ԶԼՄ-ները Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ սխալ տեղեկատվություն են հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում