«Հովիկ Աբրահամյանը երևի եղածներից ամենալավը կարող է մարմնավորել կայունության հեռանկարը»
«Վարչապետի փոփոխությանը առաջին հերթին նպաստեցին օլիգարխիկ վերնախավն ու ալընտրանքային քաղաքական դաշտը: Ամենաազդեցիկ գործոնը ՀՀ օլիգարխիկ վերնախավն է, որը խուսափում է ցնցումներից: Հովիկ Աբրահամյանը երևի եղածներից ամենալավը կարող է մարմնավորել կայունության հեռանկարը»,-անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակմանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ապա բանախոսը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի «այլըտրանքային քաղաքական դաշտ» ասելով:
«Այլընտրանք ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն այն մեկ կուսակցությանը, որը իրեն հռչակել է որպես այլընտրանք այլ նաև այն քաղաքական ուժերին, որոնք համարում են, որ ոչ թե պտք է պնդել քաղաքական կուրսի փոփոխության հարցը, այլ պետք է բարձրացնել հրաժարականների, կառավարության փոփոխության հարցերը: Այսինքն` փոխում ենք մարդկանց, բայց չենք ասում թե ինչպիսի քաղաքական համակարգ ենք առաջարկում այդ փոփոխությունից հետո»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան