3000 ուսանող՝ 20 բուհից. մեկնարկել են ուսանողական 15-րդ մարզական խաղերը
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերը միավորել են 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցելու են 11 մարզաձևերում: Խաղերը մեկնարկել են այսօր, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Արմեն Աշոտյանը նկատել է, որ ուսանողական խաղերն արդեն դառնում են ավանդական:
«Շատ կարևոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Բացի մայրաքաղաքային բուհերից, նաև մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն են մասնակցում: Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ: Ձեր օրինակը պետք է լավ իմաստով վարակիչ լինի, որպեսզի առողջ ապրելակերպի մշակույթը դառնա նպատակ և կյանքի ավանդական կերպ բոլոր ուսանողների համար»,- ասել է նա
Աշոտյանի խոսքով, Հայաստանի լավագույն ուսանող –մարզիկները տպավորիչ արդյունքներ են գրանցել նաև միջազգային ասպարեզներում: ԿԳ նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ ԿԳՆ-ն պատրաստ է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական:
Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա