Ըստ «Daily Sabah»-ի գյուլենականները կապ ունեն Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու հետ
Գյուլենը կապ ունի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու հետ: Այս մասին գրում է «Daily Sabah» պարբերականը:
Գյուլենական շարժումը աջակցել ու նվիրատվություններ է արել ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենեդեսին` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում:
Շարժումը 10,000 դոլար նվիրատվություն է արել Մենեդեսին 2011-2012թթ-ի ընթացքում:
Նվիրատվությունը կատարվել է Գյուլենական շարժման դպրոցների և ընկերությունների միջոցով. Milkway կրթական կենտրոնը $1,000 (TL 2,113) նվիրաբերել Մենենդեսին 2011թ-ին, Pioneer գիտությունների ակադեմիան $3,000, Kulen իրավաբանական ընկերությունը` $4,000 2011-ին, և ապարատային և ծրագրային ընկերությունն էլ $2,000` 2012-ին:
Նշվում է, որ Գյուլենական շարժումը տարիների ընթացքում մոտովորապես $1.5 միլիոն է տրամադրել տասնյակ ԱՄՆ պաշտոնյաներին, հատկապես նրանց, ովքեր թշնամական վերաբերմունք ունեն Թուրքիայի նկատմամբ, հատկապես Տեխասի կառավարիչ Ռիք Փերիին, ով պնդում է, որ Թուրքիան ղեկավարում են իսլամիստ ահաբեկիչները և դրա համար Թուրքիային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդի դարի ընթացքում առաջին անգամ, Մենենդեսի ղեկավարությամբ, Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին՝ հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը:
ԱՄՆ-ում հայկական սփյուռքը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել 1915թ-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, մինչդեռ Անկարան հրաժարվում է պատասխանատվություն կրել այդ ամենի համար:
Մենենդեսը նաև է եղել Թուրք-ամերիկյան միության ընդունելության հյուրը, որը հայտնի է գյուլենականների հետ կապ ունենալու մասին:
Ցեղասպանության թեման կարմիր գիծ է հանդիսանում Թուրքիա-Հայասատն հարաբերությունների կարգավորման համար:
Տասնամյակներ շարունակ, Թուրքիան ցեղասպանության հերքելու պետական քաղաքականություն էր որդեգրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Գյուլենական շարժման միջև տեղի ունեցող պայքարի արդյունքում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց որդիները ձերբակալվել են տարբեր մեղադրանքներով: Նշենք, որ Թուրքիայում անվտանգության մարմինների «Մեծ կաշառք» կոչված գործողությունների արդյունքում ձերբակալված 50-ից ավելի մարդկանցից 14-ի նկատմամբ դատարանը կալանավորման վճիռ է կայացրել:
Բացի այդ նշվում է, որ Youtube-ում հայտնված Էրդողանի և իր որդու գումարները տանից դուրս բերելու ձայնագրությունը նույնպես իրականացրել են գյուլենականները:
Նախորդիվ՝
Էրդողանի օգնական. «Գյուլենականները հայերի ու հրեաների պես հակաթուրքական լոբբինգ են անում»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում