Էրդողանի օգնական. «Գյուլենականները հայերի ու հրեաների պես հակաթուրքական լոբբինգ են անում»
Թուրքիայում իշխանական ճամբարից շարունակվում են հակագյուլենական քարոզներն ու հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ազդեցիկ իսլամական գործիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջև առկա լարվածությունն ու հակասությունն ակնհայտորեն սաստկանում է:
Վարչապետ Էրդողանի ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահի օգնական Սալի Քափուսուզը հայտարարել է, թե ազգային զգացողությունների վրա խաղալով գումարներ հավաքող զուգահեռ կառույցը (գյուլենականներ) նույն այդ գումարները ծախսում են հակաթուրքական քարոզչության վրա արտերկրում: Նա հիշեցրել է, թե ինչպես են գյուլենականների ամերիկյան կառույցը օտար երկրների ներկայացուցիչներին ուղարկել «Թուրքիայի ժողովրդավարությունը վտանգի մեջ է» բովանդակությամբ նամակներ:
«Իհարկե, զուգահեռ կառույցը ԱՄՆ-ում լոբբի ունի, բայց դա հայկական ու իսրայելական լոբբիի նման աշխատում է Թուրքիայի շահերի դեմ: Վերջում էլ կասեն` մենք պարզապես Թուրքիան ենք ճանաչելի դարձնում»,- ըստ թուրքական «Օդա TV» լրատվականի` ասել է Սալի Քափուսուզը: Վերջինս այդ մասին գրառումներ է կատարել նաև Twitter միկրոբլոգի իր էջում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում