Ա. Մարտիրոսյան. Հովիկ Աբրահամյանի միջոցով իշխանությունները փորձելու են կաշկանդել ԲՀԿ-ի գործողությունները
«Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ իշխանությունները փորձում են կապել ԲՀԿ-ի և նրա առաջնորդի ձեռքերն ու ոտքերը: Հովիկ Աբրահամյանը մի անձնավորություն է, որը պետք է իրականացնի ամենակարևոր գործառույթը` ժամանակ շահի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ի և նրա առաջնորդի ձեռքերն ու ոտքերը կապի: Այսինքն` բարեկամական հանգամանքը հաշվի առնելով, փորձեն ԲՀԿ-ին բերել իշխանության գործընթացների տրամաբանության մեջ: Հովիկ Աբրահամյանի միջոցով փորձելու են կաշկանդել ԲՀԿ-ի գործողությունները»,-անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակմանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Այնուամենայնիվ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, «քառյակը» ցանկացած պայմաններում պետք է շարունակի համագործակցությունը:
«Հովիկ Աբրահամյանի նշանակումը կարող է պայքարի նոր խթան հանդիսանա: Քանի որ Ժառանգությունը «չորս ուժերի» ներկայացուցիչ է, այս ուժերը պետք է հասկանան իշխանության այս հրաշալի մանևրը` «ձիու քայլը» և պետք է չտրվեն այդ քաղաքական գործընթացներին, այլ պետք է շարունակեն այն ուղղությամբ աշխատանքը, ինչը մինչև հիմա կատարել են: Առաջին փուլում վարչապետի փոփոխություն էինք պահանջում` ստացվեց: Արդեն պետք է անցենք երկրորդ փուլի և այստեղ պետք է դրվի իշխանափոխության խնդիրը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
««Քառյակը» պետք է այնպես անի, որ կառավարության ծրագիրը չընդունվի, և հասնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան