Ն.Զոհրաբյան. Հ.Աբրահամյանը չպետք է շարունակի իրականացնել Տիգրան Սարգսյանի ծրագրերը
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ձեռնպահ կմնա անձի վերաբերյալ մեկնաբանություն անելուց, միայն նշեց, որ այս պահին կարևոր է, թե ինչ ծրագիր կներկայացնի նորանշանակ վարչապետը:
«Մեկ բան հստակ է` դա չպետք է լինի այն ծրագրի շարունակությունը, որ իրականացնում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որովհետև այն չի լուծել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները, ավելին` խորացրել է դրանք: Այնպես որ, երբ Հովիկ Աբրահամյանը կներկայացնի իր ծրագիրը և մենք կտեսնենք որքանով է այն ներառում մտահոգությունները, որ բազմիցս բարձրացրել է ԲՀԿ-ն ու ինչպես է նոր կառավարությունը իրագործում այդ ծրագրրը, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք: Իսկ այս պահին ես ձեռնպահ կմնամ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական գործչից հետաքրքրվեցինք` տեսակետ կա, որ Հ.Աբրահամյանը ԲՀԿ-ի համար հարմար վարչապետի թեկնածու էր. «Ես կոռեկտ չեմ համարում նման հարցադրումները: Վարչապետը կամ կառավարությունը չի լինում հարմար կամ անհարմար, վարչապետն ու կառավարությունը կամ լուծում են, կամ չեն լուծում երկրի առջև առկա խնդիրները: Հենց այս մեկնակետից էլ կտանք մեր գնահատականը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները