ԵԱՀԿ գործող նախագահը պատասխանատվությամբ գործելու կոչ է արել
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը Արևելյան Ուկրաինայի ակտիվություն դրսևորող կողմերին կոչ է արել պատասխանատվությամբ գործել` լարվածություն նվազեցնելու և հետագա ոտնձգություններից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Մեկնաբանելով Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում տեղի ունեցած դեպքերը, որտեղ, ըստ ԵԱՀԿ դիտորդների, «լարված իրավիճակը կարող է զարգանալ ռիսկային ուղղությամբ», Բուրկհալտերը կոչ է արել բոլորին՝ «զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճին»:
Վերջինս ասել է, որ կողմերը պետք է գիտակցեն, որ առկա հարցերը պետք է լուծվեն ոչ թե բռնության, այլ դեմոկրատական ու իրավական դաշտում: