ԳԱԱ նախագահը հանդիպել է ուսանողների և դպրոցականների հետ
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպել է Երևանի ԲՈՒՀ-երի ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների հետ: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն:
Հանդիպումը նվիրված է եղել Տիեզերագնացության օրվան և Յուրի Գագարինի ծննդյան 80-ամյակին:
Ռադիկ Մարիտոսյանը պատմել է տիեզերագնացության զարգացման հարցում Հայաստանի գիտնականների և մասնագետների ձեռքբերումների մասին էլեկտրատեխնիկայի, ռադիոֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մեխանիկայի, մաթեմատիկայի ոլորտներում:
Նա նշել է, որ Հայաստանի գիտնականները մասնակցել են «Օրիոն» առաջին տիեզերական կայանի ստեղծման աշխատանքներին:
Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության հետ, մասնավորապես, տիեզերական աղբի ուսումնասիրության ոլորտում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա