Առաջիկա օրերին տեղումնառատ եղանակ է սպասվում
Հանրապետության տարածքում ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան