«ԱՐՏ-ՖԵՍՏ»-ն անցկացվելու է երկրորդ անգամ. «Դա և տոն է, և հաշվետվություն»
Մայիսին մեկնարկում է «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Երզնկյանը:
Նշենք, որ «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):
«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը մեծ ճանաչում է ստացել և սեր է վայելում արվեստասեր հանրության շրջանում:
«ԱՐՏ-ՖԵՍՏ»-ը տալիս երիտասարդ ստեղծագործողներին սեփական աշխատանքները ցուցադրելու լավ հնարավորություն: Դա և տոն է, և հաշվետվություն: Մաղթում եմ մասնակիցներին նորանոր ստեղծագործական հաջողություններ արվեստի այն տեսակում, որն իրենք նախընտրել են»,- ասաց Ա. Երզնկյանը:
Փառատոնը կազմակերպում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները