Dasaran.am. Շիրակի և Տավուշի գյուղական դպրոցների 200 ներկայացուցիչ է վերապատրաստվել
«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելել է Շիրակի և Տավուշի մարզեր՝ տեղի գյուղական համայնքների դպրոցների շուրջ 200 ներկայացուցիչներին վերապատրաստելու համար: «Dasaran.am»-ից տեղեկացնում են, որ նպատակը օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացումն է:
Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին, այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները:
Վերապատրաստումներին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի շուրջ 36.000 օպերատորներ և ուսուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա