
Թուրքիայի կառավարությունում ձևավորվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող հատուկ խումբ
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձև է ընդունել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Turkishny» լրատվական կայքը, նշյալ բանաձևի ընդունումից հետո Թուրքիան սկսել է մշակել հակաքայլերի հաջորդականութուն:
Մասնավորապես հայտնի է դարձել, որ Թուրքիայի կառավարությունում ձևավորվել է հատուկ խումբ, որը պետք է ակադեմիական և քաղաքական դաշտում հայկական սփյուռքի աշխատանքների դեմ հակագործողություններ ծավալի:
Խմբի աշխատանքները ղեկավարելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը: Կառավարությանն առընթեր այդ մարմինը 1915-ի վերաբերյալ «Ինչ է եղել իրականում» թեմայով ամբողջ աշխարհում հանրային քննարկումներ, գիտաժողովներ և հանդիպումներ պետք է կազմակերպի: