Արգամիչի հեռացումը խառնաշփոթ է ստեղծել ԱԺ-ում
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԱԺ նախագահի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը երկու անուն է հնչեցրել` նախևառաջ «Տաշիրի» Կարեն Կարապետյանի, իսկ եթե նա չցանկանա, ապա Գալուստ Սահակյանի վրա կանգ կառնի ընտրությունը
«Ի դեպ, նման հավակնություններ ունի Էդուարդ Շարմազանովը, և հատկապես Հերմինե Նաղդալյանը, ով «ֆավորիտ» թեկնածուների անունների շրջանառության մեջ դրվելուց հետո սրտնեղել է Սերժ Սարգսյանին «հասցնող» շրջանակների մոտ, թե ինքը ոչ պակաս «ֆավորիտ» է:… ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնը: Նշվում է Հովհաննես Սահակյանի անունը»,-գրել է թերթը: