Լ.Խաչատրյան. Հ.Աբրահամյանն ընդունելի է այնքանով, որքանով...
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից որևէ մեկի` կառավարությունում պաշտոն ստանալուց հետո ցուցակով պատգամավոր է դառնալու ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ինքը չորս անգամ պատգամավոր է ընտրվել, և ցանկություն ունի ԱԺ-ում աշխատելու:
«Պատգամավոր լինելու դեպքում ավելի շատ եմ գործելու, աշխատելու մշտական հանձնաժողովներում և խորհրդարանի ամբիոնը օգտագործելու են քննարկումների համար, այլ ոչ թե ավելորդ տեղը պոպուլիստական քաղաքական հարցեր հնչեցնելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականում հենց ինքն է, այսինքն եթե ինքնաբացարկ չհայտնի, ապա պատգամավորի մանդատը հենց նրան բաժին կհասնի:
Լ.Ալեքսանյանի խոսքով, նորանշանակ վարչապետը շատ ընդունելի թեկնածու է այդ պաշտոնում, քանի որ ունի կազմակերպչական ջիղ, աշխատանքի մեծ փորձ, հեռատեսություն:
Ի դեպ, Հ.Աբրահամյանի հետ նա աշխատել է ոչ միայն Ազգային Ժողովում, երբ պատգամավոր էր, այլ դեռ Արարատի մարզում. «Ես համոզմած եմ, որ վարչապետն ունի բոլոր հնարավորություններն ու հմտությունները առկա թերությունները շտկելու»"
Նաև ավելացրեց, որ նոր կառավարության ծրագրերն էլ պետք է լինեն նախորդի շարունակությունը, քանի որ նախորդ կառավարության ծրագրի հիմքում էլ ընկած է եղել նախագահի նախընտրական ծրագիրը:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա Լ.Ալեքսանյանը գովեց նախկին վարչապետին, նշեց, որ նա լավ է աշխատել ու արդյունավետ, թեև այդպես էլ հստակ մի օրինակ ու ծրագիր չնշեց, թե որ հարցում է լավ ու արդյունավետ աշխատել:
Ասուլիսի մյուս բանախոսը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նշեց, որ կուսակցության համար երբեք անձերի խնդիր չի եղել, կարևորն այն է, թե ինչ ծրագրեր են իրականացվելու. «Կապ չունի ով կգա, կարևորը կարողանա ծրագրերը իրականացնել: Կլինի կառավարության հստակ ծրագիր` կտանք գնահատական, իսկ հիմա մենք գնահատական չունենք»:
Այդուհանդերձ, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար այնքանով է ընդունելի, որ կարողանում է հարթել սուր անկյունները, ինչին ականատեսն ենք եղել ԱԺ նախագահի պաշտոնում աշխատած տարիներին. «Նա ունի ճգնաժամային մենեջերի հատկություն: Ակադեմիական գիտելիքներից ու լեկցիաներից ցիտատներ բերելը բոլորս էլ տեսանք, թե ինչի է բերում, կյանքի մարդ պետք է լինի, կյանքի փորձ ունեցող»:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե Հ.Աբրահամյանի նշանակումով կապվում է ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը, Լ.Խաչատրյանն ասաց, որ նման բան չի կարող լինել և իրենց կարող են կապել միայն լավ գործողություններով: Նաև չհամաձայնվեց այն կարծիքների հետ, թե վարչապետը սայթաքել է և հրաժարականը դրանով է պայմանավորված:
«Սայթաքում են բանանի կճեպի, սառույցի վրա, բայց երբ նա միլիոնավոր գումարներ էր ծախսում բիոզուգարաններ տեղադրելու վրա, եթե կարելի էր այդ գումարները ուղղել գյուղատնտեսությանը, դա սայթաքում չէ, այլ անհասականալի մարտավարություն»,- հավելեց Լ.Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան