Ադրբեջանի հոգևոր առաջնորդի որդին վահաբի է դարձել
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի որդին՝ Մուհամմեդ Փաշազադեն, վահաբի է դարձել: Այս մասին ասվում է ադրբեջանական «Lent.az» կայքին հղված նամակում:
Այնտեղ նշվում է, որ Ալլահշուքյուր Փաշազադեի որդին սուննի հավատի հետևորդ թուրք գործարար Ալի Էվսենի դստեր հետ ամուսնանալուց հետո նրա ազգականի միջոցով նախ միացել է «Իխվան» կազմակերպությանը: Այնուհետև Շեյխի մոտ ընկեր, պատգամավոր Մադար Մուսաևի որդու միջոցով միացել է վահաբիներին և հրաժարվել է շիա դավանանքից:
Նամակում նշվում է նաև, որ Շեյխը դեմ է եղել դրան:
Կայքը հիշեցնում է, որ Ալլահշուքյուր Փաշազադեն վերջերս քննադատել էր արմատական կրոնական աղանդներին և կոչ արել հանրությանը նրանց հետ պայքար մղել:
Ի պատասխան «Lent.az» կայքի խնդրանքին մեկնաբանել այդ նամակը՝ Կովկասի մահմեդականների վարչությունը Շեյխի անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ չեն պատրաստվում մեկնաբանել նման անհիմն մեղադրանքը:
Նշենք, որ ադրբեջանական սալաֆիները կամ վահաբիները պատերազմում են Սիրիայի, Աֆղանստանի և Պակիստանի մի շարք ահաբեկչական կազմակերպությունների շարքերում: Ըստ ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալության` այդ երկրներում ադրբեջանցի ահաբեկիչների ընդհանուր թիվը հասնում է 300-ի: Ընդ որում, «FaktXeber» ադրբեջանական կայքի տվայալներով, վերջին երեք տարիների ընթացքում միայն Սիրիայում մոտ 200 ադրբեջանցի ահաբեկիչ է մահացել:
Նախորդիվ՝
Թուրք հոդվածագիրն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից սիրիայի ահաբեկիչներին աջակցելու փաստին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում