Հեռուստացույց դիտելը բացասաբար է անդրադառնում երեխաների քնի վրա. ուսումնասիրություն
Հեռուստացույց դիտելն ազդում է երեխաների քնի վրա: Այս մասին պնդում են ամերիկացի գիտնակնները: Նրանց հոդվածը հրապարակվել է գիտական Pediatrics ամսագրում: Այս մասին գրում է «Գազետ.ռուս» կայքը:
Գիտնականները նման եզրահանգման են եկել ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել է 1800 երեխա: Նրանց հետևել են 7 տարի անընդմեջ այն պահից, երբ երեխաները դարձել են 6 ամսական:
Մասնավորապես, գիտնականները կարողացել են ապացուցել, որ լրացուցիչ մեկ ժամ ավել հեռուստացույց դիտելը կրճատում է երեխայի քունը միջինը 7 րոպե: Բացի այդ, այդ բացասական ազդեցությունն առավել շատ տղա երեխաների մոտ է նկատվել:
Գիտնականները պնդում են, որ հեռուստացույցը ոչ մի դեպքում չպետք է լինի այն սենյակում, որտեղ երեխան քնում է, քանի որ այն բացացաբար է անդրադառնում երեխայի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա