Քեսաբահայ երիտասարդը սպանվել է. «Շփոթել են սիրիական բանակի զինվորի հետ»
Քեսաբահայ երիտասարդի մահվան մասին լուրերը հաստատվել են: ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այդ մասին իրեն հայտնել է թուրքական Վաքըֆ գյուղի իր աղբյուրը: Վաքըֆում մյուս քեսաբահայ տարեցների հետ գտնվում է զոհված Գևորգ Ճուրյանի հայրը:
«Ահաբեկիչները տեսել են, որ հագին զինվորական սապոգ է, մտածել են սիրիական բանակից է, սպանել են»,- նշեց նա:
Այս պահին Վաքըֆի հայկական եկեղեցում 19 քեսաբահայ և 2 հայեպահայ կան: Բանակցություններ են գնում, որ այդ 21 մարդուն դուրս բերեն Թուրքիայի տարածքից:
«Թուրքական կառավարությունն ասել է, որ ապրիլի 24-ից առաջ չենք թողնի, ապրիլի 25-ին` կարող է: Նրանք մի նպատակ ունեն` աշխարհին ցույց տան, թե օգնություն են ցուցաբերում հայերին»,- ասաց նա:
Վազգեն Մեսրպոյանը տեղեկացրեց, որ կորած համարվող 7 հայերից 3-ը հայտնվել են: Նրանցից մեկը տարեց կին է` Ծովիկ Մանջիկյանը, ում տղան Լաթաքիայում է, ահաբեկիչները կապ են հաստատել տղայի հետ, ասել են, որ մայրն իրենց մոտ է, բայց չի ցանկանում լքել Քեսաբը:
Մյուս երկուսը տղամարդ են` Սեմ Փոլադյանը և Լյուդեր Թըրթըրյանը:
Նախորդիվ`
Քեսաբահայ երիտասարդի մահվան մասին լուրերը դեռ չեն հաստատվել
Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները
Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան