«Եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մի քանիսը հաստատվել են հենց ավագ շաբաթվա ընթացքում»
Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի շաբաթն է և եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մի քանիսը հաստատվել են հենց ավագ շաբաթվա ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՀԹ Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը:
«Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը, որը եզրափակում է շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան սուրբ պատարագի խորհրդով, որտեղ էլ ազդարարվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը»,-նշեց եկեղեցու հոգևոր հովիվը:
Նա նաև տեղեկացրեց, որ շաբաթ երեկոյան ժամը ութին Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել է ճրագներով երթ` Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հանրապետության հրապարակ:
Անդրադառնալով պահքին` բանախոսը նշեց, որ այն պարտադիր չէ, կամավոր բնույթ է կրում, լինում են դեպքեր, որ մարդիկ առողջական և այլ խնդիրներով չեն կարողանում պահքին հետևել, այդ դեպքում կարող են ընդամենը մեկ օր առաջ պահել, այնուհետև մասնակցել եկեղեցում տեղի ունեցող պատարագին:
«Տարեցտարի ավելանում են պահք պահողնեը և ոչ միայն սննդակարգին են հետևում, այլ ինչքան պետք է եկեղեցի գնալ, ինչպես պետք է աղոթել, հրաժարվել վատ սովորություններից: Ավելանում են ոչ թե զուտ սննդակարգով պահք պահողները, այլ` բուն խորհրդով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները