Հնդկաստանում պաշտոնապես ճանաչել են երրորդ սեռը
Հնդկաստանի գերագույն դատարանը ճանաչել է այսպես կոչված երրորդ սեռը, երբ մարդը իրեն չի համարում ոչ տղամարդ, ոչ կին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Այսուհետ կառավարությունը պարտավոր է երրորդ սեռի ներկայացուցիչներին, ի թիվս այլ փոքրամասնությունների, հատուկ քվոտաներ տրամադրել կրթության և աշխատատեղերի համար: Բացի այդ, իշխանությունները պետք է սոցիալական ձեռնարկումներ իրականացնեն՝ հասարակությանը տրանսգենդերների կյանքի ու խնդիրների մասին լայնորեն իրազեկելու նպատակով: Բացի այդ, երրորդ սեռի համար հատուկ զուգարաններ են լինելու:
Որոշ գնահատականներով, Հնդկաստանում շուրջ 2 միլիոն տրանսգենդեր է բնակվում: Տրանսսեքսուալների, տրավեստիների, տրանսվեստիտների և ներքինիների հետ միասին նրանց կոչում են հիջր, սա յուրատեսակ անձեռնմխելիների կաստա է: Երրորդ սեռի ներկայացուցիչները նշանակալի դեր են խաղացել հնդկական մշակույթում և մի ժամանակ մեծ հարգանք են վայելել: Նրանց մասին հիշատակվում է Ռամայանա և Մահաբհարատա էպոսներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում