Ո՞ր նախարարները կզրկվեն պաշտոնից
Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո եթե պաշտոնյաներից շատերը մտահոգ են, որ կարող են կորցնել իրենց պաշտոնը, ապա ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի պաշտոնյաները մտահոգ են, որ կարող է ստիպված լինեն պաշտոնավարել Հ. Աբրահամյանի կառավարությունում:
Ներիշխանական քննարկումների համաձայն՝ իրենց պաշտոններին կարող են հրաժեշտ տալ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հավանաբար արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մշակույթի և սոցապ նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արտեմ Ասատրյանը, չի բացառվում՝ նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: