«Հրաշալի քառյակ»-ն առաջիկա որևէ ծրագիր չունի
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ԱԺ ոչ իշխանական ուժերը կամ «հրաշալի քառյակ»-ն այսօր՝ ժամը 12.00-ին, խորհրդարանում կհանդիպի: 4 ուժերը որոշել են հստակեցնել անելիքները: Բանն այն է, որ նրանք տարբեր տեսակետներ են հայտնել իրենց հետագա գործողությունների մասով և անհասկանալի է՝ արդյոք 4 ուժերն ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու են, թե ոչ:
«Առայժմ հստակ է միայն ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռևս լռում ու սպասում է ՀՀԿ-ին ներկայացրած իր 7 կետանոց պահանջի պատասխանին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այնտեղ ևս անորոշ վիճակ է, միայն հեռավոր պնդումներ են հնչում՝ կոալիցիայի մաս չկազմելու մասին: Դե, «Ժառանգության» տեսակետը, ըստ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի՝ պարզ կլինի այսօրվա նիստի ժամանակ»: