ՕԵԿ-ական նախարարները լքե՞լ են կուսակցությունը. Մ.Շահգելդյանը հորդորեց սպասել
«Երեկոյան նիստից հետո բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Այս պահին կարող եմ ասել միայն այսքանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ի պատասխան հարցի, թե որքանով են ճիշտ շրջանառվող լուրերը, որ ՕԵԿ-ական նախարարները լքել են կուսակցության շարքերը:
Մ.Շահգելդյանը համառորեն խուսափեց պատասխանել հարցերին, անգամ չմեկնաբանեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի մասին լուրը և ժպիտով պնդեց, որ հարցերի պատասխանները կլինեն երեկոյան:
«Ես հասկանում եմ ձեր հետաքրքրվածությունն ու համառությունը, բայց սպասեք մի քանի ժամ ևս»,- հավելեց նա:
Նշենք, որ ՕԵԿ-ից միայն Մ.Շահգելդյանն էր ԱԺ-ում, ով խորհրդարան էր եկել լրագրողների հետ ճեպազրույցից ընդամենը տասը րոպե առաջ և շենք մտավ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ զրուցելով, իսկ լրագրողների հետ զրույցից հետո անմիջապես լքեց Ազգային Ժողովի շենքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները