«Խելացի» մասնագիտությունները՝ առողջ ծերության գրավական
Անգամ ամենազարգացած երկրներում կան տարեցներ, ովքեր տառապում են հիշողության կորուստից կամ հոգեկան հիվանդություններից: Գիտնականները պարզել են, որ պահպանել այդ երկուսը օգնում են ոչ թե հարստությունը կամ հասարակական կարգավիճակը, այլ աշխատանքը, որը պահանջում է ուղեղի ինտենսիվ աշխատանք:
«Զդոռովյե.ռու»-ն գրում է, որ մարդիկ, ովքեր աշխատանքային գործունեության ընթացքում ավելի շատ են լուծում ոչ ստանդարտ խնդիրներ և ավելի կենտրոնացած են, իրենց մենտալ կարգավիճակը պահպանում են նաև թոշակի անցնելուց հետո:
Այդպես, Կոլորադոյի համալսարանի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ «խելացի» մասնագիտությունների տեր մարդիկ լավագույն արդյունքներն են ցուցաբերում թեստերի լուծման ժամանակ :
Այդ արդյունքները հրապարակվել են Journal of Occupational Health Psychology-ում:.
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա