Հայաստանում դեռևս գրանցվում են քոսի, ոջլոտության դեպքեր
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին տարափոխիկ հիվանդությունների շարքում առավել ﬔծ թիվ են կազﬔլ վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հունվար-փետրվարին գրանցվել է այդ հիվանդության 29 007 հազար դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29 076-ի դիմաց:Դեպքերի զգալի մասը` 19 238-ը գրանցվել է 0-14 տարեկանների մոտ:
Սուր աղիքային հիվանդությունների դեպքերը նախորդ տարվա հաﬔմատ նվազել են 56- ով` կազﬔլով 907: Հունվար-փետրվարին աճել են շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքերը. եթե 2013թ- ի նույն ժամանակահատվածում դրանք կազմում էին 132, ապա այս տարի` 141 : Այս տարի աճել են նաև վիրուսային հեպատիտի դեպքերը` կազմելով 45` նախորդ տարվա 29-ի դիմաց: Դրանցից 23-ը եղել է հեպատիտ Ա, 8-ը` հեպատիտ Բ:
Ըստ ԱՎԾ-ի` աճել են նաև քոսի դեպքերը. նախորդ տարվա 18-ի դիմաց այս տարի գրանցվել է 29 դեպք: Ի դեպ, քոսով հիվանդացել են 0-14 տարեկան 11 երեխա:
Նշվում է նաև, որ հունվար-փետրվարին ոջլոտության դեպքերը պակասել են 64-ով ` կազﬔլով 8:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` ՁԻԱՀ-ի դեպքերը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաﬔմատ պակասել են 4-ով ` կազﬔլով 23 դեպք, իսկ ՄԻԱՎ-ի դեպքերը աճել են 5-ով ` կազﬔլով 30 դեպք: