Ցեղասպանության վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձևից հետո Թուրքիայում իրարանցում է սկսվել
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և թույլ չի տալու, որ տեղի ունենա քաղաքական որևէ շահարկում: Այս մասին տեղեկացնում է «Todays Zaman»-ը:
Դավութօղլուն Մեխիկոյում հայտարարել է, որ բանաձևը որևէ բացասական ազդեցություն չի ունենա Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների վրա, սակայն ընդգծել է, որ Թուրքիան չի լռի, եթե բանաձևն ընդունվի Սենատի կողմից:
Դավութօղլուն պնդել է, ԱՄՆ պետքարտողար Ջոն Քերիին նրան տեղեկացրել է, որ բանաձևը հաջորդ փուլ չի անցնելու:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյներն անակնկալ այց է կատարել Թուրքիա՝ հանդիպելու Թուրքիա նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, թուրքական Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:
Բեյները նշել է, որ Թուրքիան պատճառ չունի անհանգստանալու, քանի որ պատմություն վերաշարադրելը ԱՄՆ Կոնգրեսի գործը չէ:
Չիչքեն էլ նշել է, որ պատմությունը պետք է թողնեն պատմաբաններին և, որ Թուրքիան պատրաստ է առերեսվել իրենց պատմության հետ։
Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդ դարի ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև էր ընդունել՝ կոչ անելով սենատին հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը:
Նախորդիվ՝
Ըստ «Daily Sabah»-ի գյուլենականները կապ ունեն Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան