Թուրքիայի ռազմածովային ուժերում հայ ու ալևի սպաներին համարակալում են
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանտարության ենթակայության տակ գտնվող Գյոլջուքի գլխավոր ռազմաբազայի 4 սպա հաշվառել են բազմաթիվ սպաների ու ենթասպաների՝ հիմք ընդունելով նրանց դավանբանական և կրոնական տարբերությունները, ընթերցած թերթերը, մասնակցած միջոցառումները: Այս մասին հայտնի է դարձել ինֆորմացիայի արտահոսքից հետո:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը ձեռք բերված ցուցակում նշված են համարակալված զինծառայողների զինվորական աստիճանը, անունը, ազգանունը և բնութագրական մի շարք հատկանիշներ: Հատկապես աչքի են զարնում այնպիսի տարբերակումներ, ինչպիսիքն են օրինակ բաժանումը` ըստ էթնիկ պատկանելիության (ալևի, հայ) կամ դավանաբանական հատկանիշների (այցելություն ալևիների սրբատեղի կամ մասնակցություն բեկթաշիների միջոցառումների):
Թերթն օրինակներ է բերում այդ բացահայտված ցուցակից: Այսպես` «Ավագ սերժանտ Ս.Յ.-ն ալևի է, մասնակցել է բեկթաշիների միջոցառումներին, նրան կարելի շահագործել՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը: Իսկ ավագ սերժանտ Է. Թ.-ն հայ է, խորհուրդ է տրվում նրան նախ դաստիարակել և ապա նոր օգտագործել:
Նշվում է, որ խնդրով արդեն զբաղվում է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը, իսկ հատուկ հաշվառման ենթարկված վերոնշյալ անձինք դիմել են ռազմական և քաղաքացիական ատյաներ` բացահայտելու իրենց նկատմամբ կատարված անօրինականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին