«Հայատյացությունն Ադրբեջանում» գիրքը վաճառքում է
Վաճառքի է հանվել սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի և քաղաքագետ Անժելա Էլիբեգովայի «Հայատյացությունն Ադրբեջանում» գիրքը: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» կայքից:
Հեղինակներն ուսումնասիրել են խնդիրը, հավաքագրել, թարգմանել և համակարգել գեղարվեստական գրականությունը, դասագրքերը, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած պաշտոնական հայտարարություններն ու հրապարակումները, որոնցում հայատյացություն է քարոզվում:
Հետազոտության արդյունքներն էլ տեղ են գտել «Հայատյացությունն Ադրբեջանում» գրքում: Նաև մանրամաս վերլուծվում և ներկայացվում են ադրբեջանական հասարակության մեջ արմատավորած հայատյացության միտումները: Ինչպես նաև փորձ է արվել ներկայացնել դրանց առաջացման պատմական, սոցիալ-հոգեբանական և քաղաքական պատճառները:
Գիրքը վաճառվում է Երևանի գրախանութներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան