Panorama.am-ի ընթերցողների կանխատեսումները` ուկրաինական զարգացումների շուրջ
Ուկրաինական իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը անցկացրել է հարցում: Մեր ընթերողների կանխատեսումներում գերակշռում է տարբերակը, որ Ռուսաստանը զորք կմտցնի Ուկրաինա և առանց հետևանքների կիրագործի մտադրությունները:
Ըստ էության, Ուկրաինայում Մոսկվան հստակ գործողություններ ծավալում է: Մարտի մեկին ՌԴ նախագահը Դաշնային խորհուրդ դիմում էր ներկայացրել` Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժեր կիրառելու համար` մինչև երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կարգավորվելը: Պուտինը թույլտվությունը ստացել էր:
Արևմտյան ուժերը շեշտում են, որ Ղրիմի անկախության հանրաքվեն անցկացվել է ռուսական զորքի ներկայության պայմաններում: Պաշտոնական Մոսկվան էլ հակադարձում է, որ Մոսկվայի գործողությունները Ղրիմում պայամանավորված էր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ:
Մեր ընթերողների 19 տոկոսը նշել էր, որ զորք մտցնելուց հետո կհետևեն Արևմուտքի կոշտ արձագանքները, որոնք իրենց սպասեցնել չտվեցին: Արևմուտքից Մոսկվային ուղղված սպառնալիքները հետևում են իրար, Մոսկվան` հակադարձ քայլեր կիրառում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս նամակով դիմել էր Եվրամիության երկրների ղեկավարներին և զգուշացրել, որ Ուկրաինայի կողմից ռուսական գազի համար վճարումները չկատարելը կարող է սպառնալ դեպի Եվրոպա գազի տարանցմանն ու մատակարարումներին:
Արևմուտքն իր հերթին դատապարտում է Ռուսաստանի գործողությունները` համարելով, որ Ռուսաստանն օգտագործում է էներգառեսուրսները որպես Ուկրաինայի նկատմամբ ճնշման գործիք:
Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրամիությունը կանգնած են նոր գազային պատերազմի շեմին:
Մեր անցկացրած հարցման կանխատեսումների մյուս թևը կարծում էր, որ Ռուսաստանը կբավարարվի միայն զենք մտցնելու սպառնալիքով: Մի գերակշռող մաս էլ` 22 տոկոս, ընտրել է որևէ կանխատեսում չանելու տարբերակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները