ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան կատարելիք այցի օրը հայտնի չէ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անցյալ ամսվա կեսերին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ հայտնել էին, որ այս ամսին նախատեսում են այցելել տարածաշրջան:
Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդեն հայտնի՞ է միջնորդների այցի ժամկետները և հանդիպումների աշխարհագրությունը: Բալայանը ասել է, որ այցի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:
«Միայն կարող եմ ասել, որ այս շաբաթ հաստատ չեն գալու»,-հայտնել է ԱԳՆ խոսնակը: