ՀՀԿ-ն կադրային լուրջ խնդիրների առջև է կանգնած
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ն կանգնած է կադրային լուրջ խնդիրների առաջ։ Սկզբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է կառավարությունը ձևավորել խորհրդարանի իր թիմակիցներով, այդ նպատակով նույնիսկ նախնական խոսակցություններ են եղել, թե ՀՀԿ պատգամավորներից ովքեր պետք է գնան կառավարություն:
«Սակայն, շատ արագ այդ ծրագիրը չեղյալ է համարվել, քանի որ ՀՀԿ-ում հաշվարկել ու տեսել են՝ եթե Աբրահամյանի նախանշած ՀՀԿ-ականները վայր դնեն մանդատները, ապա խորհրդարանում իրենց վիճակը շատ տխուր կլինի. առանց այն էլ խորհրդարանում «խոսող աշխատող» մարդ չունեն, իսկ ՀՀԿ ցուցակով հաջորդ եկողներն էլ այդ առումով չեն արդարացնի հույսերը, և կլինեն հերթական կոճակ սեղմողը: Արդյունքում Աբրահամյանին ասվել է, որ ԱԺ-ից մարդ չտանի»: