Լ.Ալավերդյան. Հայ գերիները ձեռնտու են Ադրբեջանին
Մամիկոն և Արսեն Խոջոյանների դեպքը տարբերվում է ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի դեպքից. վերջինս զինվորական շորերով է հայտնվել Ադրբեջանում, մինչդեռ Խոջոյանները` ոչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Բանախոսը նշեց, որ Ինջիղուլյանի երրորդ երկիր տեղափոխելը շատ կարևոր հարց է, քանի որ միայն այդ դեպքում երաշխավորված կլինի նրա վերադարձը հայրենիք:
Լ.Ալավերդյանի խոսքով, Ադրբեջանին հայ գերիները ձեռնտու են այն իմաստով, որ այդպիսով նա կարող է քաղաքականացնել գերիների հարցն ու ստվերել Հայաստանի բանակը:
«Անցած քսանամյակի ընթացքում Ադրբեջանում հայտնված հայաստանցի ոչ մի գերի հայրենիք վերադարձվելուց հետո չի դատվել, մինչդեռ Ադրբեջանն անում է հակառակը` դատում իրենց ռազմագերիներին և անգամ մահապատժի ենթարկում»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում