Բացահայտվել է Թուրքիայի արտգործնախարարությունում գաղտնալսում իրականացրած անձը
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) հետաքննության արդյունքում բացահայտվել է Թուրքիայի արտգործնախարարությունում սիրիա ներխուժման ծրագրի քննարկամն գաղտնալսումն իրականացրած անձի ինքնությունը: Պարզվել է, որ գաղտնալսումն իրականացվել է քաղաքային հեռախոսի մեջ տեղադրված գաղտնալսող սարքի միջոցով: Սարքը հեռախոսի մեջ տեղադրվել է ժողովի անցկացման մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, իսկ ժողովի ավարտին հանվել է:
Ըստ թուրքական «Սաբահ» թերթի՝ գաղտնալսող սարքը տեղադրող անձը Թուրքիայի արտգործնախարարության աշխատակից է: Նշվում է, որ վերջինս ուղղորդվել է «զուգահեռ կառույցի» կողմից (թուրքական մամուլում զուգահեռ կառույց է անվանվում գյուլենական համայնքը):
Հետաքննությունը դեռևս չի ավարտվել: Այժմ քննություն է իրականացվում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն տվյալ աշխատակցի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից առաջ համացանցում հայտնվել էր Թուրքիայի արտաքին գործերինախարար Ահմեթ Դավութօղլու, փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի, ազգայինհետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերի՝ Սիրիա ներխուժման պլանի գաղտնի քննարկման ձայնագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում